Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
02.12.2016 | 00:46

...թե վերջերս ստեղծված «Միասնություն» հասարակական կազմակերպությունը փորձում է հայտնվել Ծառուկյանի և նախագահականի «կողքին» կամ «միջև»: Իր հերթին Հովիկ Աբրահամյանն էլ ցանկանում է ԲՀԿ ռեյտինգային ցուցակներում ներառել հայտնի օդիոզ ֆիգուրների, որոնց համար ՀՀԿ-ում արդեն իսկ տեղ չկա, իսկ օդիոզներն ունեն ռեալ ձայն ու չեն ցանկանում փողոցում մնալ, ծայրահեղ դեպքում իրենց որդիներին են տեսնում ցուցակներում և ապագա պառլամենտում, ուստի նրանց բոլորին պետք է հավաքել Ծառուկյանի հովանու ներքո:

ՈՒ հիմա այս երկու թևերի՝ ԲՀԿ-ի ու «Միասնության» ներկայացուցիչների միջև կոշտ մրցակցություն է ընթանում, նրանք մրցակցում են մի ուրիշ կերպ` Ծառուկյանի սիրելիին որոշելու հարցում: Իսկ թե ով կհաղթի, պարզ կդառնա հունվարին, երբ Ծառուկյանը կմտնի քաղաքական ասպարեզ:

Դիտվել է՝ 6955

Մեկնաբանություններ